Հայաստանցիների 80 տոկոսը բացասաբար է վերաբերում Սերժ Սարգսյանի՝ Արցախը Հայաստանում չպատկերացնելու մասին հայտարարությանը: Այսպիսին են հարցման արդյունքները, որը Նախախորհրարանի պատվերով անցկացրել է «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպությունը՝ հունիսի 9-ին:

Հարցումներին մասնակցել են 2000 մարդ (Երեւանում՝ 1500, Գյումրիում՝ 200, Վանաձորում՝ 200 եւ Կապանում՝ 100) ըստ հետեւյալ սեռատարիքային խմբերի. կանայք՝ 60 %, տղամարդիկ՝ 40 %, 18-35 տարեկաններ՝ 30 %, 36-60 տարեկաններ՝ 40 %, 61 եւ բարձր տարիքի՝ 30%:

Ըստ այդմ, հարցվածների 68 %- ը համարում է, որ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության պատճառով առաջանում է Արցախը կորցնելու վտանգ եւ 80 % - ը պատրաստ է  հանուն Արցախի ոտքի կանգնելու Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած վարչախմբին հեռացնելու համար: