Լիբերիայի նախկին նախագահ (1997-2003թ.թ.) Չարլզ Թեյլորը, ով մեղավոր է Սիերա-Լեոնեում արյունալի կոտորածը հրահրելու համար եւ բառացիորեն կերել է իր թշնամիների սրտերը, դատապարտվել է 50 տարվա բանտարկության՝ մարդկության դեմ հանցագործության համար: Հիմա աֆրիկյան բռնապետը դատական հայց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի դեմ:

RT-ի փոխանցմամբ, Դարեմ կոմսության Ֆրենքլենդի բանտում պատիժը կրող 66-ամյա Թեյլորն իր իրավունքների խախտման վերաբերյալ հայց է ներկայացրել Սիերա-Լեոնեի գործերով Հատուկ դատարան: Նա բողոքում է իր ընտանեկան կյանքի իրավունքը խախտելու դեմ. Թեյլորը չի կարողանում լինել իր կնոջ եւ 15 երեխաների կողքին: Ի դեպ, երեխաների մեծ մասը շարունակում է հոր հանցավոր ուղին: Թեյլորը պահանջում է, որպեսզի իրեն փոխադրեն Ռուանդա, որտեղ ներկայում բնակվում է նրա ամբողջ ընտանիքը:

Բրիտանական կառավարությունը, որը դատական լսումների ժամանակ բռնապետին Հաագա տեղափոխելու համար տասնյակ հազարավոր ֆունտ է ծախսելու, զարմացած է նրա պահանջների առիթով: Իշխանության ներկայացուցիչների կարծիքով, այդ ինչ-որ մեկի «հիվանդ կատակն է», քանի որ ռազմական հանցագործները չեն կարող ընտրել պատիժը կրելու վայրը: