Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում Մայդանի ակտիվիստների եւ ոստիկանության Գրիֆոն հատուկ ստորաբաժանման միջեւ բախում է գրանցվել այն շենքի մոտ, որտեղ պետք է անցկացվի Ուկրաինայի Դատավորների 12-րդ արտահերթ համագումարը: Այս մասին տեղեկացնում է РБК-Украина-ն:

Մասնավորապես, ակտիվիստները փորձել են ներխուժել Դատավորների համագումարի դահլիճ, սակայն իրավապահները խոչընդոտել են: Մայդանի ակտիվիստները ցանկացել են իրենց դժգոհությունը հայտնել հունիսի 19-ին անցկացված համագումարի առիթով, սակայն չեն մանրամասներ, թե կոնկրետ ինչ է իրենց դժգոհության պատճառը:

Իրավապահներն ակտիվիստներից մեկի մոտից դանակ են բռնագրավել:

Բախման ժամանակ կողմերից մեկն արցունքաբեր գազ է կիրառել, սակայն առայժմ հայտնի չէ, թե որ կողմը:

Ներկայում շինության առջեւ, որտեղ ծրագրվում է համագումարի անցկացումը, շուրջ 50 ակտիվիստներ եւ 100 ոստիկաններ կան: Բախումները դադարեցվել են: