Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում զոհերով
APA գործակալության հաղորդմամբ՝ դեսպանը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ներառյալ՝ ԱՄՆ-ը, շատ են փորձում, որպեսզի շփման գծում լարվածությունը չաճի, հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չարձանագրվեն:
Դեսպանը նշել է, որ մեկ անգամ չէ իր անհանգստությունն արտահայտում այս առիթով: «Ես բազում անգամներ նշել եմ, եւ եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ շփման գծում յուրաքանչյուր մարդկային կորուստ ողբերգություն է: Դա պետք է կանխել, նման դեպքեր չի կարելի թույլ տալ, ուստի հակամարտությունը պետք է վերջնականապես կարգավորվի: Մենք կշարունակենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»:





























