Քաղաքացի Սիլվա Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ քաղաքացի Սիլվա Ա.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի նախկին աշխատակիցը իրենից վերանորոգելու պատրվակով վերցրել է 3500 ԱՄՆ դոլար արժողությամբ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, այն առանց իր գիտության վաճառել է, որից հետո այլ ավտոմեքենա գնելու եւ իրեն վերադարձնելու պատրվակով, վստահությունը չարաշահելով, իրենից դարձյալ մաս-մաս վերցրել է եւս 4300 ԱՄՆ դոլար` պատճառելով ընդհանուրը 7800 ԱՄՆ դոլարի վնաս:
Կատարվում է նախաքննություն:





























