Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն առայժմ տեղյակ չէ, թե պետքարտուղար Ջոն Քերրին երբ է պատրաստվում այցելել Հարավային Կովկասի տարածաշրջան:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, դեսպան Մորնինգսթարը, մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ամռան սկզբին այցելելու է Հարավային Կովկաս, այդ թվում՝ Ադրբեջան, ասել է, որ առաջին անգամ է լսում այցի ժամկետների մասին:
Նրա խոսքով, ԱՄՆ պետքարտուղարը շատ է ցանկանում ժամանել այս տարածաշրջան, մասնավորապես՝ Ադրբեջան: «Բայց այցի հստակ ժամկետներն առայժմ հայտնի չեն»,- հավելել է դեսպանը:





























