Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-23-ին Երեւան այցի շրջանակներում կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հունիսի 23-ի առավոտյան տեղի կունենա երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որին հետեւի համատեղ մամուլի ասուլիսը:

Այս նույն ամսին նախարարը եղել է նաեւ Բաքվում: Ենթադրվում է, որ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի մայրաքաղաքներում գերակա հարցը կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: