«Գազպրոմ Հայաստանում» աշխատավարձերի կտրուկ աճի հիմնավորումը վերլուծություն է պահանջում: Այդ մասին հունիսի 20-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր, խորհրդարանում էկոնոմիկայի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ ներկայացնելով գազաբաշխիչ համակարգի գործունեության ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի գործունեության արդյունքները, որը նույնպես ինքն է ղեկավարում:

Մասնավորապես նա հավելել է, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու մեկ տարի առաջ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի միջին աշխատավարձը կազմում էր 119 հազար դրամ, իսկ մեկ տարի անց՝ 227 հազար դրամ(550 դոլար): Ընկերության դրույթները մեկ տարում 4792-ից հասել են 5783-ի: «Մենք տեղեկությունների հարցում ենք անցկացրել այն մասին, թե ինչով է պայմանավորված աշխատակազմին վճարելու ծախսերի ավելացումը եւ որքանով է այն հարկավոր համակարգի համար»,- հայտարարել է Այվազյանը: