Հայաստանի պատգամավորները կուսումնասիրեն գազային հարցում գերատեսչական, լիազորությունների հնարավոր տարաձայնությունները: Այդ մասին այսօր՝ հունիսի 20-ին խորհրդարանում հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր, գազատրանսպորտային համակարգի գործունեության ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը:
Այվազյանը նշեց, որ սակագնում թույլատրելի գազի կորուստը հաշվարկվում է հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից 2004թ հաստատված մեթոդով: Սակայն, գործնականում կորուստները հաշվարկվում են 2006թ. էներգետիկայի նախարարության կողմից հաստատված մեթոդով: «Անհասկանալի պատճառներով, տեխնոլոգիական կորուստները այժմ հաշվարկվում են այդ նորմատիվով», - հայտարարեց Այվազյանը:




























