2001 թ. սեպտեմբերից մինչեւ 2013 թ. դեկտեմբեր տարբեր երկրներում վթարի են ենթարկվել ԱՄՆ զինված ուժերին պատկանող ավելի քան 400 անօդաչու սարքեր, գրում է The Washington Post-ը:
Ամենից հաճախ վթաները տեղի են ունեցել մարդկային գործոնի կամ եղանակային վատ պայմանների պատճառով, փոխանցում է Gazeta.ru-ն:
Լրատվամիջոցը նշում է, որ վթարների վիճակագրությունը կազմելիս չեն օգտագործվել արտասահմանում ԿՀՎ-ի գործածած անօդաչու սարքերի մասին տվյալները:





























