Ուրբաթ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կենտրոնական փողոցում գտնվող ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն է որոտացել: Երկու ոստիկան եւ պատահական մեկ անցորդ վիրավորվել են: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Իրավապահ մարմինները սկսել են  կատարվածի պատճառների քննությունը: Ըստ վարկածներից մեկի` Լուրդես այգու մոտ գտնվող բաժանմունքներից մեկում պայթուցիկ է գործի դրվել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քաղաքապետ Գուստավո Պետրոն Twitter-ի իր էջում քաղաքացիներին զգուշացրել է պայթյունը տեղի ունեցած թաղամասում երթեւեկելու վտանգի մասին: