Վրաստանում հունիսի 24-ին Խաղաղության այգու տարածքում առաջին անգամ կկայանան բարձրակրունկ կոշիկներով կանանց վազքի մրցումներ, «Նովոստի-Գռուզիա»-ին հայտնել է Կովկասի համաշխարհային ռեկորդների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Շոթա Քելդիշվիլին։
Մրցումները, որոնց կմասնակցի 18-25 տարեկան մոտ 20 աղջիկ, կազմակերպել են Կովկասի համաշխարհային ռեկորդների ֆեդերացիան, վրացական «Ռեկորդ» ակումբը եւ կանանց օծանելիքի ու տղամարդկանց պարֆյումերիայի արտադրող Mystical ընկերությունը։
Մրցումների հաղթողը կստանա մրցանակ՝ Թուրքիայում հանգստի ուղեգիր երկու անձի համար։





























