Եգիպտոսի դատարանը, շաբաթ՝ հունիսի 21-ին, մահվան է դատապարտել ավելի քան 180 իսլամիստների, ներառյալ «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական խմբավորման առաջնորդին, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Դատապարտվածների թվի մասին ճշգրիտ տեղեկատվություն առայժմ չկա. տատանվում է 182-197-ի շրջանակներում: Իրավաբանների հաղորդած տեղեկատվության համաձայն, դատարանի վճիռը ենթակա է բողոքարկման: Հակառակ դեպքում այդ մահվան դատավճիռը պետության ժամանակակից պատմությունում ամենազանգվածայինը կդառնա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ապրիլի վերջին Եգիպտոսի դատարանը մահվան էր դատապարտել է «Մուսուլման եղբայրներ» շարժման գերագույն առաջնորդ Մոհամեդ Բաիդային եւ եւս նրա 682 կողմնակիցներին բռնություն գործադրելու մեղադրանքով:





























