Մարդատար ինքնաթիռը, Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջք կատարելիս, պարտադրված երկրորդ շրջան է կատարել թռիչքուղում հայտնված շան պատճառով:

Միջադեպը տեղ է ունեցել հունիսի 21-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 08:21-ին: Անթալիայից Դոնիս Ռոստով չարտերային թռիչք կատարող Boeing ինքնաթիռը վայրէջք է կատարել երկրորդ շրջանով, քանի որ վայրէջքի ժամանակ թռիչքուղու վրա շուն էր հայտնվել: Դիսպետչերը անձնակազմին երկրորդ շրջան անցնելու հրահանգ էր տվել, որից հետո ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռում գտնել են մոտ 200 ուղեւոր՝ Թուրքիայի Անթալիայի առողջարաններում հանգստից վերադարձած զբոսաշրջիկներ: