Twitter-ում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի սափրած բեղերով լուսանկարները պայթեցրել են Ռունետը։ Դիտողներն իսկույն եզրակացրել են, որ Պեսկովը «գրազ» է տարվել։ Պեսկովն ավելի ուշ հաստատել է, որ դեռ մեկ տարի առաջ դստեր հետ պայմանավորվել էր սափրել, եթե վերջինս հաջող հանձնի պետական քննությունները։

Լուսանկարում աղջիկը ածելիով է, սափրվելու փրփուրով եւ սպիտակ սմարթֆոնով, այնպես որ, հավանաբար, հոր նոր իմիջը միակ նվերը չէր:

«Ինձ թվում էր, որ նա այնքան էլ լավ չի պատրաստվում քննությանը: Երբ հայտնեցի իմ մտահոգությունը, աղջիկս ասաց, որ եթե հաջող հանձնի քննությունը, ես պիտի սափրեմ բեղերս: Քանի որ  այս ամենը մի տարի առաջ էր, ես մոռացել էի դրա մասին», - պատմել է Պեսկովը  LifeNews հեռուստաալիքին:

Ըստ նախագահի մամուլի քարտուղարի՝ քննությունը «գերազանց» չի հանձնվել, սակայն լավ արդյունքով է ավարտվել:

«Պեսկովի բեղերը» հայտնի թվիթերյան էջը մամուլի քարտուղարի կերպարանափոխությանը արձագանքել է հետեւյալ կերպ.

Պեսկովի բեղեր @Sandy_mustache

Ազատություն

Հունիսի 21, 2014թ., առավոտյան ժ.12:42