Բըրբենքի բնակիչների դժգոհությունն է հարուցել նոր դպրոցի բացումը վերջերս ներգաղթած հայերի համար:

Ավելի վաղ Բըրբենքի դպրոցական խորհրդի անդամները քվեարկել են տվյալ նախաձեռնության օգտին, սակայն շրջանի բնակիչները, որտեղ պետք է գտնվի ուսումնական հաստատությունը, նշում են, որ իրենց հարկ եղած կերպով չեն տեղեկացրել տվյալ նախագծի մասին, հաղորդում է «NBC Los Angeles»-ը:

Ինչպես նշում են բնակիչները, ոչ ոք նույնիսկ չի պատմել նրանց այս նախաձեռնության մասին, սակայն այն արդեն հաստատման փուլում է: Հարեւանները հիմնականում դժգոհում են այն կապակցությամբ, որ տվյալ փողոցում դպրոցի պատճառով շարժման եւ կայանումների հետ կապված խնդիրներ են ծագելու, քանի որ այն նախատեսված չէ նման ծավալների համար:

Խնդիրը կայանում է նաեւ նրանում, որ դպրոցը նախատեսված է լինելու միայն հայ ներգաղթյալների համար, ինչը դուր չի գալիս տեղի բնակիչներին: «Բոլորը պետք է հնարավորություն ունենան այդ դպրոցն այցելել»,- համարում են նրանք:

Իրենց հերթին հայկական համայնքի ներկայացուցիչները հայտարարում են, որ դպրոցն իր ներդրումն է կատարելու համայնքում՝ կրթական հնարավորություններ ապահովելով նոր ներգաղթյալների համար: «Նոր ներգաղթյալների պատճառով երկրում մշակութային մեծ տարբերություն գոյություն ունի: Մենք ցանկանում ենք հաղթահարել այդ տարբերությունը»,- հայտարարել է Ջուլիա Երանոսյան-Ագիշյանը:

Հարցը նրանց կողմից կքննարկվի հուլիսի 17-ին վերջնականապես հաստատելու համար: