«Դեմ եմ» շարժման ակտիվիստներն, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ նիստերի ավարտից հետո, խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ ՀՀԿ պատգամավորներին սուլոցներով եւ «Ամոթ» վանկարկումով դիմավորեցին: Նրանցից ոմանք որոշեցին «փախչել կրակից» եւ խորհրդարանը լքեցին մեքենաներով: 3-4 մարդ մեկ մեքենա էին նստում, հավանաբար, բավականին տարածք հեռանալու նպատակով, այնուհետեւ ցրվում մեկ-մեկ:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 21-ին, արտահերթ նիստի ավարտին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործնականում մեն-մենակ ընդունեց  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններն ու ուղեկցող օրինագծերի փաթեթը: