Մարդկանց կյանքի վրա համացանցի ազդեցության հետազոտության արդյունքների համաձայն, որն անցկացվել է «ESET» միջազգային ընկերության փորձագետների կողմից, պարզվել է, որ Համացանցը կարող է նվազեցնել սոցիալական ադեկվատության աստիճանը: Ընկերության մասնագետները մեծածավալ հարցում են անցկացրել, որի շրջանակներում մասնակիցներն ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից պետք է շարունակեին հետեւյալ միտքը՝ «Համացանցն ինձ դարձրել է ավելի…»՝ ընտրելով առաջարկված տարբերակներից մեկը:

Ընդհանուր առմամբ հետազոտությանը մասնակցել է 2000 օգտատեր, հաղորդում է «Informing.ru»-ն:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ համացանցի օգտատերերի մեծ մասը(58 տոկոս) դժգոհում է ծուլությունի, ինչը կապի հաճախակի ընդհատումներով է պայմանավորված: Հետաքրքիր է, որ մեծ մասը կանայք են: Մյուս մասը վստահ է, որ համացանցից օգտվելիս ավելանում է հասարակական ակտիվությունը:

Դրա հետ մեկտեղ 77 տոկոսը հայտարարել է, որ համացանց օգտակար է, քանի որ դրա շնորհիվ բավարար քանակությամբ տեղեկացված են աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից:

Ինտերնետի օգտատերերի ադեկվատության մակարդակը նույնպես տարբեր է: 47 տոկոստ վստահ է, որ ցանցն իրեն ադեկվատություն է հաղորդում: Մնացած 53 տոկոսը խոստովանել է, որ իրեն ավելի պակաս ադեկվատ է համարում: