Ինտելեկտուալ գործունեությունն ու IQ-ի ավելի բարձր մակարդակը միանգամայն տարբեր կերպ են ազդում կանանց ու տղամարդկանց վրա, հաղորդել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Գերոնտոլոգիկ ընկերությունում:

Տղամարդկանց մոտ IQ-ի բարձր մակարդակը հանգեցնում է վերջիններիս երկարակեցությանը, կանանց համար՝ հակառակը: Հավելյալ պարտականությունները, որոնք կարող են կանայքը կրել ընտանիքում կամ գիտության մեջ, մշտապես ստիպում են նրանց սթրեսում ապրել. դա գլխավոր գործոնն է, որ խոչընդոտում է երկարակեցությանը:

Երկարակեցության մեջ գենդերային տարբերությունները հայտնա բերվել են մարդու ինտելեկտուալ գործունեության եւ հասակի միջեւ կապի, ինչպես նաեւ կենսաբանական տարիքի եւ տարբեր սերունդներին պատկանելու միջեւ կապի հետազոտությունից հետո, հաղորդում է «Newsroom»-ը:

«1921թ.-ին ծնված սերունդը, որի կենսաբանական տարիքնա վելի շատ է  տարբերվում է փաստաթղթերում նշված տարիքից, քանի 1900թ.-ին ծնվածների դեպքում»,- հայտարարել է ընկերության նախագահ Վլադիմիր Անիսիմովը, եւ հավելել է որ մարդու կյանքի մեկ տարվա ընթացքում մարդու կյանքի տեւողությունն ավելանում է 90 օրով: Որպես հաստատում նա հրապարակել է տվյալներ նոբելյան մրցանակակիրների մասին վերջին հարյուրամյակի ընթացքում: Պարզվում է, որ դափնեկիրների կյանքի միջին տեւողությունն ավելի երկար է, քան ակադեմիկոսների դեպքում: Իրենց հերթին ակադեմիկոսներն ավելի երկար են ապրում, քանի պրոֆեսորները եւ այլն: