Պետք է ըմբռնումով մոտենալ խորհրդարանական փոքրամասնության պայքարի նկատմամբ: Այդ մասին այսօր՝ հունիսի 21-ին, հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմության պահվածքը տեղավորվում է քաղաքական պայքարի զինանոցում, ուստի դրա նկատմամբ պետք է ըմբռնումով մոտենալ: Ոչ իշխանական քառյակի հասցեին մեղադրանքներ հնչեցնելը նույնպես ճիշտ չէ: «Եթե խորհրդարանի դահլիճում բացակայում են ոչ իշխանական խմբակցությունների մեր կոլեգաները, տեղին չէ, որպեսզի ես ինչ-որ դատողություններ անեմ նրանց վերաբերյալ: Դեռ անտիկ ժամանակներից գործում է մի սկզբունք. «Թող մյուս կողմը լսելի լինի»: Հնարավոր է, որ իմ ոչ բոլոր ավելի փորձառու պատգամավոր գործընկերները կհամաձայնեն այս մտքի հետ, սակայն դա իմ անձնական կարծիքն է», - հայտարարեց Ֆարմանյանը: Նրա խոսքով՝ փոքրամասնությանը ոչինչ չի մնում անելու, եթե նրան չհաջողվեց համոզել իր տեսակետը մեծամասնությանը:

Հիշեցնենք, որ օրվա սկզբին մնացած խմբակցությունների  (ԲՀԿ« ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր») ներկայացուցիչները դահլիճը լքել են առաջին ընթերցմամբ օրինագծի ընդունումից անմիջապես հետո: