Հայաստանի խորհրդարանը երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Քաղաքացիական սեկտորի կազմակերպությունների հաշվապահական հաշվետվության մասին» օրինագիծը: Օրինագիծը խորհրդարանում ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը: «Կողմ» են քվեարկել միայն իշխող Հայաստանի Հանրապետական Կուսակցության պատգամավորները, որոնք դահլիճում են գտնվել:

Նշենք, որ նախկինում պետական կազմակերպությունների, վարչակազմերի եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվետվությունն իրականացվում էր առանց հատուկ չափանիշների, թեեւ աշխարհում վաղուց կան այդպիսիք:

Բացի այդ, 2013թ.-ին Հայաստանի ֆինանսների նախարարությունը թարմացրեց հաշվապահական հաշվետվության չափանիշները, որոնք գործում են հանրապետությունում՝ Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին(IFRS)  համապատասխան: Այդ փոփոխություններն արտացոլվել են օրենքում: