Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման եւ պահպանման մասին» օրենքի փոփոխությունների մասին նախագիծը: Օրինագիծը, որը ներկայացրել է Հայաստանի ջրային տնտեսությունների պետական հանձնաժողովի տնօրեն Անդրանիկ Անդրեասյանը, ընդունվել է 67 կողմ ձայնով, առանց «դեմի» կամ ձեռնպահի:

Հիշեցնենք, որ ժամանակին ընդդիմությունը դեմ էր արտահայտվում օրնագծին, որը նախատեսում էր ավելացնել ոռոգման համար Սեւանից բաց թողնվող ջրի սահմանը հասցնել 170-ից 240 մլն խորանարդ մետրի: Սկզբնապես նախատեսվում էր օրինագիծն ընդունել 5 տարվա համար՝ նախքան հանրապետությունում 4 նոր ջրամբար կառուցվեց, որոնք կլուծեն ամռանը ոռոգման հարցը: Հասարակական քննարկումներից հետո ժամկետը կրճատվեց մինչեւ երկու տարի: