Հայաստանում կսահմանափակեն արտասահմանում ուսման համար բանակ զորակոչման հետաձգումը: «Պարտադիր զորակոչի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն ընդունվել են երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ Հայաստանի խորհրդարանի արտահերթ նստաշրջանում հունիսի 21-ին:
Հիշեցնենք, եթե նախկինում բանակ զորակոչվելուց ազատվում էր ուսանողը, ով մեկնում էր ուսման ցանկացած արտերկիր, ապա այժմ կտրամադրեն միայն այն բուհերի համար, որոնց նկատմամբ գործում են կառավարության համապատասխան դրույթներ:
Ինչպես նախկինում հայտարարում էր Հայաստանի կրթության նախարար Արմեն Աշոտյանը, հայ ուսանողների կրթությունն արտերկրում շտ օգտակար է երկրի համար, սակայն առաջատար, այլ ոչ թե երրորդ կարգի: «Բացի այդ, մեկնելու ոչ թե միակ, այլ մեկ ուրիշ կարեւոր գործոն է բանակից ազատվելու ցանկությունը»,- նախկինում հայտարարում էր նախարարը:





























