Հայաստանի խորհրդարանը երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Պատվավոր կոչումների» մասին օրինագիծւ: Նախագծում նշվում են Հայաստանում գործող պատվավոր կոչումները՝ ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, վաստակավոր բժիշկ, վաստակավոր իրավաբան, մշակույթի վաստակավոր գործիչ, վաստակավոր ուսուցիչ, տնտեսության վաստակավոր աշխատակից, ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ: Պատվավոր կոչումները նշանակում է Հայաստանի նախագահը՝ պաշտոնական անձնանց միջնորդությամբ: Պատվավոր «ժողովրդական» կոչմանն արժանացած անձանց ամսական վճար է տրամադրվում, որի չափտ որոշում է կառավարությունը:
Սա ընդդիմության դժգուհությունն է հարուցել. նախկինում «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշել էր. «Ի՞նչ կարիք կա նրան գումար վճարել: Տալիս եք շքանշան, տվեք, բավական է»: Բացի այդ, հավելել է նա, պատվավոր կոչումները հնարավորություն կտան պարգեւատրել իշխանությանը հաճո մարդկանց, «ինչպես խորհրդային տարիներին»: Այս կապակցությամբ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ օրինագիծը «խորհրդային շունչ ունի»:





























