Հարավային Ֆլորիդայի ամերիկյան համալսարանի ուսանողներն այժմ կկարողանան գրադարանում ոչ միայն դասագրքեր վերցնել, այլ նաեւ անօդաչու թռչող սարքեր:Հաջորդ կիսամյակից սկսած տվյալ ուսումնական հաստատության յուրաքանչյուր ուսանող իրավունք կունանա հայց ներկայացնել եւ անօդաչու ինքնաթիռի ժամանակավոր օգտագործման թույլտվություն ստանալ՝ ֆոտո եւ վիդեոնկարահանման հնարավորություններով:
Դրա համար անհրաժեշտ է միայն ապացույց ներկայացնել, որ սարքը հարկավոր է գիտական նախագծի համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «CNN»-ին:Նախքան թանկարժեք ինքնաթիռը ստանալը՝ ուսանողները պետք է դասընթացներ անցնեն: Բացի այդ, նրանց արգելվում է ինքնաթիռն օգտագործել համալսարանի տարածքից դուրս: Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ պնդում է նախագիծը ղեկավարով դասախոսը: Սարքը շարքից դուրս գալու դեպքում նյութական ծախսերը հոգում է ուսանողը:Այս պահին համալսարանի գործարկության ներքո, որտեղ մոտ 48 հազար ուսանող է սովորում, գտնվում է երկու ինքնաթիռ: Ինչպես նշել է գրադարանի ղեկավարությունը, դրանք գնվել են գրանտի տրամադրած միջոցների հաշվին, որոնք նախատեսված են դրա արդիականացման համար:





























