Մալայզիայի դաշնային դատարանը ուժի մեջ է թողել քրիստոնյաների Աստծուն նշելու համար «Ալլահ» բառն օգտագործելու արգելքը:
Դատարանը ուժի մեջ է թողել այն որոշումը, ըստ որի` Herald կաթոլիկական հրատարակչությանն արգելվում է իր հրապարակումներում օգտագործել «Ալլահ» բառը:
Ըստ հրատարակչության` տեղական լեզվով հենց այդ բառն է նշանակում Աստված եւ այդ նշանակությամբ օգտագործվել է դարեր շարունակ:
«Ալլահ» բառը մերձարեւելյան եւ ինդոնեզիական եզր է, որն օգտագործում են եւ քրիստոնյաները, եւ մահմեդականները», - ավելի վաղ հայտարարել էր Herald-ի հրատարակիչը:
Այնուամենայնիվ, դատարանը վճռել է, որ արգելքի վերացումը կարող է դառնալ մահմեդականների մոլորության եւ զանգվածային խռովությունների պատճառ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























