Գերմանիան, ԱՄՆ-ը եւ Նիդերլանդները մտադիր են 2014թ. դուրս բերել Թուրքիայում տեղակայված Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը: Der Spiegel ինտերնետ-պարբերականի հաղորդմամբ, այդ հարցը նախատեսում են քննարկել այս տարվա սեպտեմբերի սկզբին Հարավային Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովի ընթացքում:
Թուրքիայից հրթիռների դուրսբերումը հիմնավորվում է նրանով, որ քիմիական զենքի վերատեղակայմամբ պայմանավորված՝ դրանք այլեւս անհրաժեշտ չեն այդ երկրի տարածքում: Մինչդեռ իրական պատճառը Նիդերլանդների եւ Գերմանիայի ռազմական անձնակազմում Patriot համալիրի սպասարկման համար անհրաժեշտ մասնագետների պակասն է, գրում է Spiegel-Online-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիան 2012թ. դիմել էր ՆԱՏՕ-ին՝ 7 Patriot համակարգեր տրամադրելու խնդրանքով: Համակարգերը մարտական հերթապահության են անցել փետրվարին: Թուրքիայում, ընդհանուր առմամբ, տեղակայված են Patriot-ի 6 մարտկոցներ. երկուական ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Նիդերլանդներից: Դրանք տեղակայված են Սիրիայի սահմանակից Քահրամանմարաշ, Գազիանթեփ երկու նահանգներում, ինչպես նաեւ Ադանա նահանգում գտնվող թուրք-ամերիկյան Ինջիրլիկ բազայում:





























