Բեռլինում վերջերս բավական անսովոր բար է բացվել: Fragrances բարի բոլոր խմիչքները հանրահայտ օծանելիքների բույրերի մոտիվներով են պատրաստված:
Հմուտ մասնագետները պատրաստել են Salvatore Ferragamo, Armani, Etro, Guerlain եւ այլ նորաձեւ օծանելիքների բույրերի պատճեն-կոկտեյլները:
Բարի հյուրերը կարող են ընտրել իրենց սիրելի բույրը եւ փորձել դրա կոկտեյլային տարբերակը, փոխանցում է Kedem-ը:
Բարում գները համապատասխան են. Guerlain-ի բույրով Angelique Noire-ի բաժակն արժե 27 դոլար:





























