Մենք սպառում ենք սնունդ ՝ պատկերացում չունենալով, որ սովորական ապրանքներից կարելի է ամենաարտասովոր ու յուրատիպ բաներ ստեղծել: Սամանտա Լի անունով նկարչուհին աշխարհին բոլորովին այլ աչքերով է նայում: Նրա համար կերակուրը ոչ միայն համեղ եւ օգտակար սնունդն է, այլ նաեւ հիմք գեղարվեստական ստեղծագործության համար: Նկարչուհին մթերքներից հայտնիների համեղ եւ հետաքրքիր դիմանկարներ է ստեղծում: Հատկանշական է, որ Սամանտան երբեք խոհարարական դասընթացների չի մասնակցել:
«Սկզբում ես թղթի վրա ուրվագծում եմ եւ մանրակրկիտ հաշվարկում այն ամենն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի մթերքները անիմաստ չկորչեն, պատմում է նկարչուհին: Աշխատանքային գործիք ծառայում են մկրատները, դանակները եւ ատամի մաքրիչները: Ես սիրում եմ, երբ իմ ձեռքի աշխատանքը հնարավոր է գործնականում օգտագործել: Բացի այդ, ցանկության դեպքում յուրաքանչյուրը կարող է կրկնել այն, ինչ ես եմ անում»:
Ամեն ինչ սկսվել է Սամանտայի աղջկա շնորհիվ: Փորձելով տարատեսակ կերակուրներ պատրաստել, որպեսզի աղջիկը լավ ուտի, Սամանտան սկսել է դիմանկարներ պատկերել: Այսօր այդ դիմանկերները դարձել են նրա կյանքի անքակտելի մասնիկը, հաղորդում է nakonu-ն:
































