Դանիայում այսօր՝ հունիսի 23-ին, բացվել է առաջին մինարեով մզկիթը:

Մինչ այժմ երկրում գործում էր միայն մեկ ոչ  մեծ մզկիթ Վիդովրե քաղաքում: Դանիացի մուսուլմանների եւս 50 աղոթատեղիներ տեղակայված են մասնավոր բնակարաններում, նկուղներում:

Նոր մզկիթը գտնվում է դանիական մայրաքաղաքի ծայրամասում՝ առավելապես միգրանտներով բնակեցված Նորեբրո թաղամասում: Մուսուլմանական մշակութային կենտրոնից, տարեցներին օգնություն ցուցաբերելու տարածքից եւ ռեստորանից բաղկացած համալիրը կարող է մոտավորապես 900 մարդ տեղավորել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դանիայում իսլամի նկատմամբ զգուշավոր վերաբերմունք է տիրում, ուստի պետության առաջին դեմքերի մեծ մասը մերժել են նոր կրոնական շինության բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու հրավերը:

Որոշ աղբյուրների համաձայն, մզկիթի կառուցման համար մեծ միջոցներ է ներդրել Քաթարի էմիրը: