Հարավկորեացի զինվորականը, որը նախորդ շաբաթ սպանել էր իր ջոկատի հինգ անդամներին, բնվել է այն բանից հետո, երբ հետապնդման ժամանակ կրակել է ինքն իրեն: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
«Նա ինքն իրեն կրակել է, եւ բոնք կարողացել ենք նրան ողջ բռնել», — ասել է ՊՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ 22-ամյա սերժանտն ինքնասպանության անհաջող փորձից հետո հիվանդանոց է տեղափոխվել, հայտնում է gazeta.ru—ն:
Հաղորդվել էր, որ հունիսի 21-ին հարավկորեացի սերժանտ Լիմը անկանոն կրակ էր բացել ԿԺԴՀ-ին սահմանակից Քանվոնդո նահանգի անցակետում: Միջադեպի հետեւանքով զոհվել է հինգ զինվորական եւ տուժել յոթ մարդ:
Կրակոցներից հետո կրակողը փախել էր դեպքի վայրից՝ իր հետ տանելով Daewoo K2 հրացանը, զինամթերք եւ նռնակ:
Նախօրեին դասալիքը հայտնաբերվել էր Կոսոնի տարրական դպրոցի շրջանում: Հանձնվելու կոչերին զինվորն ի պատասխան կրակել էր իրավապահների վրա: Զինվորականներին հաջողվել է շրջափակման մեջ առնել սերժանտ Լիմին: Ըստ նախնական տվյալի` գործողության ընթացքում ոչ ոք չի տուժել:





























