Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնին մահապատժի դատապարտած դատավոր Ռաուֆ Աբդուլ Ռահմանին, ենթադրաբար սպանել են Իրաքի գրոհայինները:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Al-Mesyroon-ը, Ռահմանը գերի է ընկել «Իրաքի եւ Շամի (Լեւանտի) իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին: Իրաքի կառավարությունը դեռեւս չի հաստատել դատավորի մահը:

Պարբերականի տվյալներով՝ դատավորին գերեւարել են հունիսի 16-ին, իսկ դրանից երկու օր անց տեղի է ունեցել նրա մահապատիժը: Այսպիսիով, գրոհայինները վրեժ են լուծել Հուսեյնի մահվան համար, հաղորդում է «Ռոսբալտը»: