ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նախապես չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ:

Այցի ծրագրում նախատեսված է հանդիպում վարչապետ Նուրի Մելիքի եւ երկրի այլ քաղաքական առջնորդների հետ սուննի զինյալների կողմից չընդհատվող հարձակումների հարցի շուրջ:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները զավթել էին Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը եւ այժմ վերահսկում են Իրաքի տարածքի զգալի մասը:

Իրաքի իշխանությունները ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ ՄԱԿ-ից փորձում են հասնել ճգնաժամի հաղթահարման անհապաղ միջոցառումների, ներառյալ՝ օդային հարվածները:

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հանդես գալով Կահիրեում, հայտարարել էր, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության կողմից հրահրված բռնության գաղափարախոսդությունը սպառնում է  ոչ միայն Իրաքին, այլեւ ամբողջ տարածաշրջանին»: