Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նույն խնդրին ադրադառնալով Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ ժամանակին Լավրովը Ցյուրիխում ներկա է եղել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը արտացոլված է բազմաթիվ հայտարարություններում:
Իր հերթին, Սերգեյ Լավրովը ընդգծել է ռուսական կողմի պատրաստակամությունը, որը արտահայտվել է արձանագրությունների ստորագրումից առաջ եւ հետո, աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Լավորվը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել ենթակառուցվածքների կարգավորմանը: Միաժամանակ, նա հիշեցրել է, որ հիմնական խոսքը պիտի ասեն Հայաստանն ու Թուրքիան:





























