Եգիպտոսի դատարանը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի 3 լրագրողներին 7-ական տարվա ազատազարկման է դատապարտել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
Ընդհանուր առմամբ, հեռուսաալիքի 4 լրագրողները մեղադրվում են «Մահմեդական եղբայրներ» խմբակցության եւ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին աջակցելու համար: Ազատազրկման են դատապարտվել նրանցից միայն երեքը՝ այդ թվում՝ Ավստրալիայի քաղաքացի Փիթեր Գրեսթը:
Անցյալ շաբաթ «Ալ Ջազիրա»-ի 4 լրագրողներից մեկը՝ Աբդուլա Ալ-Շաման ազատ էր արձակվել այն բանից հետո, երբ առողջական վիճակը վատթարացել էր 130-օրյա հացադուլից հետո:
Լրագրողը ձերբակալվել է 2013թ. օգոստոսի 14-ին տապալված նախագահ Մուրսիի կողմնակիցների նստացույցերը բռնի ցրելու հեռարձակման ժամանակ:





























