Երկուշաբթի օրը` հունիսի 7-ին կսկսվի Ազգային Ժողովի հերթական  քառօրյան, ուր քննարկվելու է Կառավարության ներկայացրած օտարալեզու դպրոցների բացման վերաբերյալ օրինագիծը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը բողոքի ցույցի դուրս կգա երկուշաբթի, հունիսի 7-ին, առավոտյան ժամը 11-ին, Կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ, Մելիք Ադամյան 2 հասցեով:

Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 4-ին ԱԺ գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը համաձայնել է այդ օրինագիծը քառօրյայի օրակարգ մտցնելուն: Դրան դեմ են քվեարկել «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները: