Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե «Համաս»-ը չի համարում ահաբեկչական կազմակերպություն եւ որ «Համաս»-ը պաշտպանում է միայն իր տարածքները: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Մեկնաբանելով Իսրայելի հարձակումը այսպես կոչված «Ազատության նավատորմի» վրա, որի արդյուքնում զոհվեց 9 մարդ, որոնցից 8-ը Թուրքիայի քաղաքացիներ, Էրդողանը Իսրայելի այդ գործողություններն անվանել է պետական մասշտաբի ահաբեկչություն: Էրդողանը թուրքերեն, անգլերեն ու եբրայերեն հիշեցրել է 10 պատվիրաններից 6-րդը, որն ասում է «Մի սպանիր»: Նա հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է պաշտպանել Պաղեստինին ու Գազային, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը մեջքով շրջվի իր դեմ:

























