Ադրբեջանում ուժեղ քամու հետեւանքով իջեցվել է պետական դրոշը:
Խոսքը Դրոշի հրապարակում վեր հառնող հսկայական անհեթեթ 350 կիլագրամ կշռող դրոշի մասին է:
Պետական դրոշի հրապարակի համալիրի վարչության (այսպիսի կառույց էլ կա) մամուլի ծառայությունից APA գործակալությանը հայտնել են, որ տեխնիկական ցուցանիշներով դրոշը կարող է մնալ դրոշակաձողի վրա մնալ, քանի դեռ քամու արագությունը չի գերազանցել վայրկյանում 28 մետրը:
Հայտարարության մեջ նշվում է, որ չնայած 22.06.2014 թ. ուժեղ քամու կանխատեսմանը, 30-35 մետր-վրկ արագության մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվել: Տեսնելով քամու կարճատեւ եւ կտրուկ ուժգնացումը՝ դրոշն իջեցնելու որոշում է ընդունվել: Դրոշի իջեցման համար պահանջվել է 17 րոպե: 350 կգ. կշռող եւ 2450 քառ. մետր ընդհանուր մակերեսով դրոշը, իջեցվելիս, այնուամենայնիվ չի կարողացել հաղթահարել քամու կտրուկ արագությունը (33 մ/վ):
Վարչությունում նաեւ հայտարարել են, որ քամու ուժգնությունը նվազելուն պես պետական դրոշը կրկին կբարձրացվի. «162 մետր բարձրությամբ դրոշակաձողի համար քամին ոչ մի վտանգ չի ներկայացնում»:





























