Իտալուհին միջնակարգ կրթության տեստատն ստացել է 99 տարեկան հասակում: 1920-ական թվականներին Ֆրանչեսկա Կարեդուն ստիպված է եղել թողնել դպրոցը, որպեսզի աշխատի ու կերակրի ընտանիքին, բայց նա ողջ կյանքում երազել է կրթությունն ավարտելու մասին:

Հիմա Սարդինիայի Նուորո քաղաքի բնակիչը, որը ծնվել է 1915-ի հունվարի 16-ին, վերջապես իրականացրել է իր երազանքը եւ հանձնել ավարտական քննությունները, հաղորդում է Euromag.ru-ն՝ վկայակոչելով Corriere della Sera-ն:

Ատեստատը հանդիսավոր կերպով կնոջն են հանձնել քննական հանձնաժողովի ներկայությամբ, որին ներկա է եղել նաեւ Ֆրանչեսկայի ընտանիքը: Նա 8 երեխա ունի եւ բազմաթիվ թոռներ:

Տատիկը լավ է գրել գրավոր աշխատանքը իտարելենից եւ մաթեմատիկայից: Նա խորհուրդ է տվել ուսանողներին չվախենալ քննություններից, թեեւ խոստովանել է, որ քննության նախորդ գիշերը հուզմունքից չի կարողացել քնել: