«Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ» հումանիտար կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը 2010թ. հունիսի 7-10-ը կազմակերպում է իր` ծրագրերի համայնքային առաջնորդների տարեկան համաժողովը: Համաժողովի ընթացքում կքննարկվեն «Հեյֆեր Հայաստանի» ծրագրերին վերաբերող մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ համայնքների առաջնորդները կներկայացնեն իրենց փորձառությունն ու դրանք հաղթահարելու տեսլականը: Միջոցառումը տեղի կունենա Դիլիջան քաղաքի «Դիլիջան» հանգստյան տանը:
Նշենք, որ «Հեյֆեր Ինթերնեյշնլը» տրամադրում է գյուղատնտեսական կենդանիներ, տնկիներ, ուսուցում եւ այլ միջոցներ` օգնելով կարիքավոր ընտանիքներին դառնալու ինքնապավեն:


























