Վերջին մի քանի օրերին հանգստացողներն ու քաղաքացիները հնարավորություն ունեն տեսնելու Ժնեւի լիճը անսովոր զմրուխտյա կանաչ գույնով:
Ջրի գույնի փոփոխության երեւույթը գիտնականները բացատրում են եղանակային պայմաններով, որոնք եւ հանգեցրել են ջրի յուրատիպ գույնին:
Վերջին օրերի տապը նպաստել է լճի տաքացմանը, հաղորդում է Euromag-ը: Դրանով պայմանավորված, կտրուկ կերպով ակտիվացել է ջրային կենդանական եւ բուսական պարզ օրգանիզմների ամբողջությունը (պլանկտոնը)՝ նվազեցնելով ջրի թթվայնությունը: Արդյունքում ջրում պարունակող կալցիումը փոխել է ողջ ջրատարածքի գույնը:
Բնապահպանները պնդում են, որ այդ երեւույթը տեսնել ցանկացողները դեռ մի քանի օր ունեն, որից հետո լիճը կվերադառնա իր սովորական գույնին: Նրանք նաեւ հրավիրում են ձկնորսություն սիրողների ուշադրությունը, քանի որ այժմ այնտեղ ձկնորսության համար առավել բարենպաստ ժամանակ է:





























