Իտալերենը ամենատարածված օտար լեզուներից է աշխարհում: Վերջին հետազոտթւթյունների համաձայն, այն զբաղեցնում է 4-րդ տեղը անգլերենից, ֆրանսերենից եւ իսպաներենից հետո: Պարզվել է, որ Դանթեի լեզուն ավելի շատ են ուսուցանում, քան գերմաներենը, չինարենը եւ ճապոներենը, որոնց տարածվածություն աճել է վերջին տարիներին:

Այդ վիճակագրության արդյունքները օրերս քննարկվել են Հռոմում, իտալերենին նվիրված կոնֆերանսի ժամանակ, հաղորդում է Euromag.ru-ն՝ վկայակոչելով Corriere della Sera-ն:

Միջոցառումն անցկացրել է Icon կոնսորցիումը, որը ներառում է 19 իտալական համալսարաններ:

Պրոֆեսոր Մարկո Տավոսանիսի խոսքով՝ իտալերենի նման տարածումը բացատրվում է միջազգային շուկայում իտալական ընկերությունների հաջողություններով, ինչպես նաեւ աշխարհի կողմից իտալական մշակույթի ու խոհանոցի հանդեպ հետաքրքրությամբ: