Ամերիկյան Միսուրի նահանգի բաղոքական եկեղեցիներից մեկը նոր հետեւորդների ներգրավման օրիգինալ միջոց է գտել: Ջոփլին քաղաքի եկեղեցում վիճակախաղ են անցկացնում, որտեղ հրազեն է խաղարկվում: AR-15 երկու հրացանները արդեն գտել են իրենց տերերին: Հիթ Մունիհեմ անունով հովիվը խոստացել է. «Եթե նման կերպ մենք կարող ենք ավելի շատ մարդկանց համոզել հետեւել Աստծուն, ես հազարավոր հրացաններ կբաժանեմ», - հաղորդում է Vest.ru-ն:
Եկեղեցու ներկայացուցիչները կարծում են, որ նման ակցիայի շնորհիվ նրանց կհաջողվի ավելի շատ մարդկանց ներգրավել:
Սրբազանը պարզաբանել է, որ 18-35 տարեկան տղամարդիկ եկեղեցու կողմից գրավված բնակչության առավել փոքր խումբն է: Ուստի եկեղեցու սպասավորները ամեն տեսակ խորամանկության դիմում են այս խմբի հետեւորդներ ներգրավելու համար: Օրինակ, առավոտյան կիրակնօրյա ծառայությունը մեկ ու կես ժամով տեղափոխել են (առավոտյան ժամը 10-ի փոխարեն՝ 11:30): Բացի այդ եկեղեցում շատ հաճախ ռոք երաժշտություն են միացնում, իսկ հովիվը պատված է դաջվածքներով: Ընդ որում նա հայտարարում է «Մենք շոու չենք ցուցադրում, մենք պարզապես կարգին տղաներ ենք»:





























