Բրիտանական Մարթլշեմե քաղաքում աճուրդի են հանվել երկու կրեկերներ, որոնք շուտով 100 տարեկան կդառնան: Նրանք պատկանում էին լեյտենանտ Լ.Բ. Չարլզին, ով Թուրքիայում մասնակցել էր Դարդանելի մարտերին, որոնք պահել են որպես հիշատակ:
Էսեքսի համալսարանի մասնագետները հաստատել են, որ կրեկերներն իսկապես պատրաստել են այն ժամանակ, հաղորդում է «Kedem»-ը:Նրանց լավ պահպանվելը բացատրվում է նրանով, որ զինվորական ծանրոցների համար պատրաստում էին հասարակ սնունդ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կրեկերների բաղադրության մեջ մտնում էր կոշտ ալյուր, ջուր եւ աղ:
Նույնիսկ թարմ ժամանակ կրեկերները շատ պինդ էին, զինվորներն ուտում էին թեյով կամ ապուրով թրջելով:100-ամյա կրեկերների նախնական գինը կազմում է 60 ֆունտ ստերլինգ:





























