Անանուխի կոնֆետներից պատրաստված կոստյումով մարդը ցատկել է կոկա կոլայով լցրած տարան եւ պայթյուն սարքել:

Ռիսկային փորձի տեսաձայնագրությունը համացանցում է տեղադրել  կանադական խոհանոցային  Epic Meal Time օնլայն-շոուի հիմնադիրը հաղորդման դրվագներիից մեկի գովազդային արշավի շրջանակներում:

Հայտնի է, որ Mentos հրուշակեղենի՝ կոկա-կոլայի (կամ ցանկացած այլ գազավորված ըմպելիքների) մեջ ընկղման հետեւանքով «պայթյուն» է տեղի ունենում ըմպելիքում լուծված գազի ակտիվ արտադրության հետեւանքով, ինչն էլ հանգեցնում է կտրուկ փրփրեցմանը:

Կոկա-կոլայի եւ Mentos-ի հետ «հնարքը» վաղուց է հայտնի: Կոկա-կոլայից եւ անանուխից պատրաստած շատրվանի ռեկորդային բարձրությունը 9 մետր է: