Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մասնակիցների հետ հանդիպումների արդյունքում հայկական պատվիրակության անդամները եկել են այն համոզման, որ հայկական պատվիրակության նկատմամբ պատժամիջոցների կիրառման ադրբեջանական առաջարկությունը ԵԽԽՎ-ում հաջողություն չի ունենա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ հերմինե Նաղդալյանը:
Նրա համոզմամբ՝ պարզապես փորձ է ձեռնարկվում օգտվել այն իրադարձություններից, որոնք տեղի են ունեցել կապված Ռուսաստանի հետ՝ ինչ-որ շահաբաժիններ ստանալու նպատակով: «Չեմ կարծում, որ այդ առաջարկությունը կընդունվի ԵԽ-ում, քանի որ եվրոպազի պատվիրակներն ուսումնասիրում են այն եւ փորձում հասկանալ՝ կա արդյոք այն իրագործելու համար որեւէ փաստարկ»,- նշել է Հերմինե Նաղդալյանը՝ ընդգծելով, որ վերոհիշյալ առաջարկությունը հեռու է լիարժեք լինելուց:
Հիշեցնենք, որ համաձայն ԵԽԽՎ-ի նախագահ Ան Բրասերի, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նկատմամբ պատժամիջոցների կիրառման առաջարկությունը Վեհաժողովօ բյուրոյի նիստի օրակարդում է: Նրա խոսքով՝ վեհաժողովի կանոնների համաձայն, հայկական պատվիրակությանը քվեարկության իրավունքից զրկելու առաջարկությունը քննարկվելու է Բյուրոյի նիստում, որը նախատեսված է անցկացնել հունիսի 27-ին:
Հայկական պատվիրակության նկատմամբ պատժամիջոցների կիրառման առաջարկությունը, ինչպես եւ սպասվում էր, ներկայացրել է Ադրբեջանի շահերը ներկայացնող եվրոպացի պատգամավորների խումբը:




























