Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ հունիսի 24-ին, երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՀՀ վարչապետը ԼՂՀ վարչապետի եւ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ օդանավակայանից ուղեւորվել է Ստեփանակերտի հուշահամալիր: Հովիկ Աբրահամյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում եւ արցախյան ազատամարտում զոհված հերոսների անմար հիշատակին եւ ծաղկեպսակ դրել հուշարձանին:
Հաջորդիվ նախատեսվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի եւ ԼՂՀ կառավարության անդամների հետ:
































