Սմարթֆոնները այնքան անբաժան են իրենց տերերից, որ նույնիսկ նրանց մանրէներն են միատեսակ, ասում են Օրեգոն նահանգի գիտնականները։ Մարդու մարմնի եւ նրա սմարթֆոնի վրա առկա միկրոֆլորաները իրենց բաղադրությամբ գրեթե չի տարբերվում։
Հետազոտողները փորձարկվողների ցուցամատների (այդ մատի օգնությամբ են ամենաշատը շփվում սմարթֆոնի հետ) վրա առկա մանրէները համեմատել են սենսորային էկրանի վրա առկա մանրէների հետ։ Ընդ որում, լիովին բնութագրելու համար վերլուծել են մանրէների ԴՆԹ-ը։ Ընդհանուր առմամբ վերլուծվել են «մարդ-սմարթֆոնների» 51 զույգ։
Արդյունքում մատի վրա ապրող մանրէների 82%-ը հայտնաբերվել են նաեւ սենսորային էկրանի վրա։ Մանրէների մեծ մասը ստրեպտոկոկներ են, ստաֆիլոկոկներ՝ մարդկային մարմնի սովորական բնակիչները, հաղորդում է Gazeta.ru-ն։
Հետաքրքիր է, որ կանանց մանրէները ավելի նման են իրենց սպարթֆոնների մանրէներին, քան տղամարդկանց։ Գիտնականները դեռ չեն կարողացել բացատրել այդ օրինաչափությունը։
Նրանք ծրագրում են վերլուծել բուժաշխատողների եւ հիվանդանոցների այցելուների միկրոֆլորան, որպեսի պարզեն՝ կա՞ն արդյոք սմարթֆոնում ախտածին մանրէներ։
Հետազոտողները պատրաստվում են գնահատել այն դերը, որը սմարթֆոնները կարող են խաղալ վարակների տարածման գործում։





























