ՀՅԴ-ն իր ավանդույթներին հավատարիմ, արդեն երկրորդ օրն է գաղտնի պայմաններում շարունակում է իր Գերագույն ժողովը Կոտայքի մարզում, իսկ ավելի ստույգ` Ծաղկաձորում:
Ինչպես հայտնի է դարձել NEWS.am-ին, Գերագույն ժողովի ժամանակ քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կուսակցության ռազմավարությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ինչպես նաեւ Հայ Դատին վերաբերող հարցեր: Մասնավորապես՝ կարծիքներ են հնչել այն մասին, որ ՀՅԴ-ն պետք է ակտիվացնի իր դերն ու գործունեությունը ներքաղաքական կյանքում:


























