Իրաքի բանակի կողմից երկրի հյուսիսային քաղաքներում, որոնք գրավել են գրոհայինները, ավիահարվածների հետեւանքով զոհվել է առնվազն 38 մարդ, որից 30-ը՝ խաղաղ բնակիչներ, հաղորդում է Agence France-Presse-ը:

Նշվում է, որ Սալահ ադ-Դին նահանգի քաղաքներում օդուժի ռմբակոծության ժամանակ զոհվել է 25 մարդ, որոնք բոլորը խաղաղ բնակիչներ են եղել: Անբար նահանգում ավիահարվածներից սպանվել է 7 գրոհային եւ 6 խաղաղ բնակիչ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Նախօրեին հաղորդվել էր, որ առաջին 130 եւ 300 ամերիկացի ռազմական խորհրդատուները Իրաք են ժամանել գրոհայինների դեմ պայքարին օժանդակելու համար: